Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հունաստանում վառվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը
21.04.2016 | 21:28

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարում:
Ավանդույթի համաձայն, կրակը վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները: Այս տարի ևս գլխավոր քրմուհու դերը կատարում էր Կատարինե Լեհուն: Նա, հին հունական Օլիմպիական խաղերի արարողակարգով, «խնդրում է» աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը: Խաղերի կրակը վառվում է հատուկ հայելիների միջոցով: Ռիո-2016-ի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասն է: Նրան հաջորդում է բրազիլացի վոլեյբոլիստ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանե Գավիոն: Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ նախագահի նստավայր, որտեղից էլ մայիսի 3-ից կսկսվի կրակի փոխանցումավազքը: Օլիմպիական խաղերի կրակը՝ փոխանցումավազքի 95 օրերին կանցնի 329 քաղաքով, 10000 մղոն օդով և 20000 կմ ցամաքով: Փոխանցումավազքին կմասնակցեն 12000 մարդ: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-21-ին` 17 օր աշխարհի 206 երկրներից մոտ 10500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ